Մարդիկ, որոնց չի տանջում խղճի խայթը, հիմնականում երկարակյաց են լինում: Վերջին հետազոտությունների արդյունքում նման եզրահանգման են եկել հոգեբանները: Անցկացված հոգեբանական թեստերը ցույց են տվել, որ մարդու կյանքի տեւողությունը կախված է նրա հոգեբանական եւ զգայական վիճակից:
Մասնագետների խոսքով, նրանք, ովքեր կարողանում են ներել իրենք իրենց, չեն կենտրոնանում իրենց սխալների վրա, չեն տառապում խղճի խայթից, ավելի երկար են ապրում:
Ըստ Svopi-ի, գիտնականներն ասում են, որ երկարատեւ խղճի խայթը հանգեցնում է դեպրեսիայի, տարբեր հիվանդությունների, հետեւաբար՝ այդ ամենն ուղղակիորեն ազդում է կյանքի տեւողության վրա: Հոգեբանները խորհուրդ են տալիս սիրել ինքներս մեզ, կարողանալ ներել մեզ, այդ ժամանակ կյանքն ավելի դյուրին եւ երկար կլինի:





























