Սեպտեմբերի 13-ին Մոսկվայի պուշկինյան թանգարանում կցուցադրվի Հայաստանի ազգային պատկերասրահի ռուսական եւ հայկական գեղանկարչության ցուցանմուշները։ Օգոստոսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, այս մասին ասաց Ազգային պատկերասրահի տնօրեն, նկարիչ Փարավոն Միրզոյանը։

Նույն ամսի 3-ին նկարիչը Սանկտ-Պետերբուրգում կունենա իր անհատական  ցուցահանդեսը, որի ժամանակ կներկայացվի հեղինակի մոտավորապես 40-50 ստեղծագործություններ։ Միրզոյանն ասաց, որ իր համար շատ պատվաբեր է անհատական ցուցահանդես ունենալ այն քաղաքում, ուր տասնյակ տարիներ առաջ սովորել եւ ապրել է ինքը։

Նշենք, որ Միրզոյանի վերջին անհատական ցուցահանդեսի բացումը կայացավ օրերս Լեռնային Ղարաբաղում: