Լոնդոնի թագավորական քոլեջի գիտնականները պարզել են, որ Ֆասթ ֆուդը սպանում է ստամոքսի կենսականորեն կարեւոր մանրէները, որոնք օգնում են մարդուն առավել սլացիկ կազմվածք ունենալ։ Այս հանգամանքը օգնում է մասնակիորեն բացատրել ճարպակալման համաճարակի ներկայիս աճը։

Պրոֆեսոր Թիմ Սփեքթորը կարծում է, որ օգտակար մանրէների աճին նպաստող սննդակարգը կարող է օգնել նիհարել։ Այդ սննդակարգի անբաժան մասը պետք է կազմեն նեխուրը, սխտորը, պրաս սոխը, չստերիլիզացված պանիրը, չնչին քանակով մուգ շոկոլադը եւ բելգիական գարեջուրը, որը արտադրվում է միայն կենդանի բնական մանրէներից։

Մարդկանց օրգանիզմներում վերջին 50 տարիների ընթացքում օգտակար մանրէների քանակը զգալի նվազել է, քանի որ մենք սկսել ենք շատ վերամշակված սննունդ ուտել։ Փորձարկության ընթացքում գիտնականի որդին 10 օր շարունակ անառողջ սննունդ է կերել։ Փորձի ավարտին պարզվել է, որ նրա ստամոքսում նախապես եղած 3500 տեսակ մանրէներից մնացել է 1300-ը, գրում է  Kedem-ը։