Երբ դրսում +30°С ջերմաստիճան է, դժվար է քեզ ստիպել կուշտ նախաճաշել: Ավելի դժվար է կերակրել փոքրիկին դպրոցական դժվարին օրվա մեկնարկին: Թայվանական «Jimmy’s Bakery» հացագործարանների ցանցն առաջարկում է այս ամառ այդ խնդիրը լուծել քառակուսի ձմերուկի տեսքով չորահացերի օգնությամբ:
Ըստ Kedem-ի, «ձմերուկե հացը» ստեղծել է հացթուխ Լի Վեն-Ֆան, երբ բախվել է այդ խնդրին: Նա որոշել է, որ հյութեղ ձմերուկ հիշեցնող հացը կգրգռի երեխաների ախորժակը: Եվ չի սխալվել. ե՛ւ երեխաները, ե՛ւ մեծերը հաճույքով գնում են ձմերուկ-հացը:
Որպես ներկանյութ Վեն-Ֆան միայն բնական բաղադրիչներ է օգտագործում. կանաչ թեյի փոշի, ելակի հյութ եւ եղեգածուխ:





























