Մեքսիկայի ամենաբարձր լեռը՝ Օրիսաբա հրաբուխը բարձրացած լեռնագնացները հայտնաբերել են 25-ամյա տղամարդու դիակ, որը լեռան գագաթին մնացել է առնվազն 15 տարի, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Զոհվածի հագին մարզական հագուստ չի հայտնաբերվել, ինչը ոստիկաններին թույլ է տալիս ենթադրել, որ տղամարդը եղել է 1990-ական թթ. վերջին այդ լեռանը բախված օդանավի ուղեւորը։
Բնապահպանների խոսքով՝ տարիներ առաջ զոհվածների դիակները հնարավոր է դարձել հայտնաբերել, քանի որ գլոբալ տաքացման հետեւանքով լեռան գագաթի սառցաբեկորները սկսել են հալչել։





























