Շատերն օրվա ընթացքում իրենց թույլ են զգում եւ չեն կարողանում կենտրոնանալ: Հյուսիսային Արիզոնայի համալսարանի գիտնականների խումբը շոկոլադ է մշակել, որը կարող է ոչ միայն բարձրացնել ուշադրության եւ զգոնության մակարդակը, այլեւ իջեցնել արյան ճնշումը:

Վաղուց է հայտնի, որ շոկոլադն անոթները լայնացնող հատկություն ունի, իսկ դա նշանակում է, որ կարող է երկար ժամանակով լայնացնել արյունատար անոթներն ու իջեցնել արյան ճնշումը: Իսկ նոր շոկոլադը կարող է նաեւ ուշադրությունը բարձրացնելուն նպաստող խթանիչներ է պարունակում:

Ըստ Kedem-ի, գիտնականների անցկացրած փորձին 18-25 տարեկան 122 մարդ է մասնակցել: Հիշողության եւ մտածողության թեստեր լրացնելիս նրանց ուղեղը սքանավորել են՝ պարզելու համար, թե շոկոլադն ինչպես է ազդում նրանց ուղեղի աշխատանքի վրա: Փորձի յուրաքանչյուր մասնակից մարմնի քաշի յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց 1 գրամ մուգ շոկոլադ է ստացել:

Արդյունքում մասնագետները պարզել են, որ նրանք, ովքեր 60% կակաո պարունակող շոկոլադ են կերել, ավելի ուշադիր են եղել, քան նրանք, ովքեր շոկոլադ-պլացեբո են կերել:

Մասնագետները նաեւ հայտնաբերել են, որ մուգ շոկոլադը կարող է նաեւ բարձրացնել արյան ճնշումը, այդ պատճառով դրան L-տեանին անիմաթթու են ավելացրել, որն առկա է կանաչ թեյում: Նոր շոկոլադը փորձած մասնակիցների մոտ անմիջապես ճնշման անկում է գրանցվել: