Բնական գիտությունների Լոնդոնյան թանգարանը 12 հազար մարդկանց մասնակցությամբ փորձ է անցկացրել, որը ցույց է տվել, որ սննդի համը կախված է ափսեի մեջ դրա դիրքից, եւ պտտելով ափսեն՝ կարելի է լավացնել կամ վատացնել այն: Փորձի ընթացքում կամավորներին խնդրել են ափսեն այնպես դնել, որպեսզի ուտելիքն առավելագույնս գրավիչ դառնա:

Վերլուծելով արդյունքները՝ գիտնականները հանգել են եզրակացության, որ ուտելիքն առավելապես գրավիչ է, եթե ափսեի հեռավոր ծայրում է դրված կամ փոքր-ինչ դեպի աջ: Հակառակ արդյունքն է ստացվում, երբ ուտելիքը մարդուն շատ մոտ է լինում, հատկապես եթե ափսեում սուր ծայրերով ուտելիք կա, ասեն՝ ծնեբեկ կամ ստեպղին:

Ըստ Kedem-ի, հոգեբանները դա բացատրում են այն հանգամանքով, որ մարդը ենթագիտակցորեն վտանգ է տեսնում իրեն ուղղված առարկաների մեջ: