Կանանց մեծ մասը բնազդով կարող է առաջին հայացքից ճանաչել անհավատարիմ տղամարդկանց: Ավստրալացի գիտնականները նոր գիտափորձի ընթացքում կրկին ապացուցել են կանանց մոտ «վեցերորդ զգայարանի» առկայության փաստը:

Անցկացված հետազոտությանը 34 կին է մասնակցել, որոնք 20 տղամարդկանց լուսանկարներ են ցուցադրել եւ խնդրել նշել, թե նրանցից ովքեր են «դավաճաններ»: Արդյունքում, կանանց 62%-ը հստակ նշել է իրենց երկրորդ կեսին դավաճանողներին:

Ըստ Svopi-ի, տղամարդկանց պարագայում ցուցանիշը 33% է: Մասնագետները կարծում են, որ դա պայմանավորված է ռիսկով, որին գեղեցիկ սեռի ներկայացուցիչները բախվում են կյանքի ընթացքում ունեցած պատահական կապերի ժամանակ: