Բուլղարիայում ռազմական գործարանում պայթյուն է եղել, հաղորդում է Reuters-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Անեւո գյուղում։ Զոհվել է մեկ մարդ, եւս չորսը՝ վիրավորվել են։ Այդ մասին հայտնել են ներքին գործերի նախարարությունից, նշում է Gazeta-ն։

Պայթյունը եղել է պլանային փորձարկման ժամանակ։ Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ զոհն ու վիրավորներից երկուսը ԱՄՆ քաղաքացիներ են։ Բուլղարիայի ՆԳՆ-ում դեռ չեն հաստատել այդ տեղեկատվությունը։