Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատմել է, թե Աք Սարայ նախագահական նոր պալատը Անկարայում կառուցվել է, քանի որ հնում խավարասերներ կային, հաղորդում է Associated Press-ը։
Էրդողանի խոսքով, հին պալատում, երբ դեռ ինքը վարչապետ էր, զուգարաններում բառացիորեն վխտում էին խավարասերները։ «Միթե նման նստավայրը սազակա՞ն է Թուրքիայի վարչապետին»- ասել է նա ATV հեռուստաալիքին տված հարցազրույցում. «Չի կարելի տնտեսել, երբ երկրի իմիջի հարցն է դրված»։
Աք Սարայի շինարարությունը սկսվել է 2011թ., որպես վարչապետի նստավայր։ Հաղթելով նախագահական ընտրություններում՝ Էրդողանը հայտարարեց, թե շենքը օգտագործվելու է որես նախագահի նստավայր։
150 սենյականոց պալատն արժեցել է 615 մլն դոլար։




























