Ղրղըզստանում ավտոբուսը քարափն է ընկել: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, վթարը տեղի է ունեցել Բիշքեկ-Օշ ավտոմայրուղում:
«ՃՏՊ-ի հետեւանքով 10 մարդ է տուժել, 3 հոգի տեղում մահացել է»,- տեղեկացրել է երկրի առողջապահության նախարարությունը:
Նախնական տեղեկություններով, պատահարի պատճառը լեռնային դժվարին ճանապարհին վարորդի սխալն է եղել:





























