Ֆրանսիայի ոստիկանսությունը երկու մարդ է ձերբակալել՝ ահաբեկչության նախապատրաստմանը մասնակցության կասկածանքով: Այս մասին գրում է AP գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ՆԳ նախարար Բեռնար Կազնյովին:

Նախարարի խոսքով, ձերբակալվածներին կասկածում են 24-ամյա ուսանողին օգնելու մեջ, որն ապրիլին Փարիզի մերձակայքի եկեղեցիներից մեկի վրա հարձակում էր նախապատրաստում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի ոստիկանությունն այս եկեղեցում ահաբեկչության նախապատրաստման գործի շրջանակում 3 մարդ է ձերբակալել: Հետաքննությունը ենթադրում է, որ նրանք կարող են կապ ունենալ ավելի վաղ ձերբակալված Սիդ Ահմեդ Գլեմի հետ: