Անյուղ տավարի միսն ամենից օգտակար միսն է համարվում, բայց այն ավելի օգտակար կլիներ, եթե օմեգա-3 ճարպաթթուներ պարունակեր, ինչպես ձուկը: Այդ ուղղությամբ երկար տարիներ աշխատել են չինական Յանլիգ քաղաքի գիտնականները եւ վերջապես ձկան հատկություններ ունեցող տավարի մսի նմուշ են ստեղծել:
Ըստ Kedem-ի, գենային ինժեներիայի օգնությամբ նրանք կովի էմբրիոններին լրացուցիչ գեն են ներարկել, որը տավարի մսում առկա օմեգա-6 ճարպաթթուները փոխակերպում է ձկանը հատուկ օմեգա-3 ճարպաթթուների:
Փորձին մասնակից երեք հորթերը 4 ամսական են: Ուսումնասիրելով նրանց միսը՝ գիտնականները հայտանաբերել են, որ դրանում օմեգա-3 ճարպաթթուների քանակը 5 անգամ ավելացել է: Ուսումնասիրության ղեկավար Գոն Չենի խոսքով, առայժմ վաղ է խոսել նոր տեսակի կովերի ստեղծման մասին, սակայն առաջին քայլն արդեն արված է:





























