Վիճակախաղի տոմս վաճառող ամերիկացի Արմանդ Պագանելլին 2 տարում 16 անգամ շահել է, հաղորդում է New York Post-ը:
Բրոնքսցի գործարարը հաջողություն է ունեցել 2013 եւ 2014 թվականներին, որոնց ընդհանուր գումարը կազմել է 625 հազար դոլար:
Բոլոր հաջողակ տոմսերը նա գնել է իրեն պատկանող դեղատնից: Դրամական շահումը կանխիկացնելու գործով զբաղվել է հաղթողի կինը՝ Ջենիսը: Պագանելլին պատմել է, որ իր կինը երբեք կյանքում վիճակախաղի տոմս չի գնել, քանի որ չի սիրում ազարտային խաղեր, հաղորդում է Gazeta-ն:
Պարբերականի փոխանցմամբ, վիճակախաղի տոմս վաճառողը կարող է կասկածելի լինել, սակայն իրականում ռիելթերներն իրավունք ունեն ձեռք բերել իրենց կողմից վաճառվող տոմսերը: Բացի այդ, նշվում է, որ Պագանելլին հաղթել է ոչ ակնթարթային վիճակախաղով, այլ այնպիսի վիճակախաղով, որտեղ հաջողակ թվերը ընտրում է խաղացողը կամ մեքենան, ինչպես օրինակ Mega Millions-ում է:
Պագանելլին համարում է, որ հաղթում է այն բանի շնորհիվ, որ շատ տոմս է գնում:





























