Մյանմարը Բանգլադեշ է արտահանձնել 150 ապօրինի ներգաղթյալ, որոնց ավելի վաղ հայտնաբերել էին Ռաքհայն նահանգի ափամերձ հատվածում: Այս մասին տեղեկացնում են տեղական լրատվամիջոցները:

Ըստ տեղական միգրացիոն ծառայության ներկայացուցչի՝ Բանգլադեշ արտահանձնված բոլոր 150 ներգաղթյալները տղամարդիկ են: Դեպորտ անելուց առաջ նրանց նոր հագուստ են տվել ու կերակրել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Մյանմարի փախստականների ժամանակավոր ճամբարներում ապրում է 733 մարդ, որոնց հայտնաբերել էին հանրապետության ափամերձ հատվածներում նավարկող մակույկներում: Նրանց հետագա ճակատագիրը դեռեւս անհայտ է: Մասնագետները փորձում են պարզել նրանց ազգային պատկանելիությունը: