Հայաստանի ոստիկանությունը բացահայտել է Արշակունյաց պողոտայում հուլիսի 23-ին, ժամը 23.00-ի սահմաններում տեղի ունեցած վրաերթը, երբ անհայտ  անհայտ ավտոմեքենայի վարորդը պողոտայի թիվ 16 շենքի մոտ վրաերթի էր ենթարկել 1933 թ. ծնված Իշխան Հակոբջանյանին: Վերջինս տեղում մահացել էր:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին  հայտնում են, որ քրեական գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկության իրացման արդյունքում` օգոստոսի 4-ին, ժամը 21.20-ին, նշված վրաերթը կատարելու համար քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման է ենթարկվել 1981 թ. ծնված Ռոբերտ Կ.-ն: Նա խոստովանել է, որ «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով վրաերթը կատարել է ինքը:

Քննությունը վարում է ճանապարհային ոստիկանության քննության բաժինը:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի