Բոլոր ժամանակներում բոլոր ժողովուրդներն ընկերությունը մեծագույն սոցիալական եւ բարոյական արժեք են համարել: Բայց, որպես կանոն, «իրական ընկերությունը» հազվագյուտ երեւույթ է համարվել:

Ամեն տարի հունիսի 9-ին նշվող Ընկերների միջազգային օրը (International Friends Day) հիմնվել է, որպեսզի, անկախ կյանքի հանգամանքներից եւ տարբեր խոչընդոտներից, մեր ընկերներին հիշեցնենք, թե որքան կարեւոր են նրանք մեզ համար, եւ որպեսզի ուրախացնենք նրանց: Չնայած հայտնի չէ, թե ով եւ երբ է ստեղծել այս ոչ պաշտոնական տոնը, դա չի խանգարում, որ ամբողջ աշխարհում այն լայնորեն նշվի:

Ըստ Calend-ի, հնարավոր է՝ այս տոնն ինչ-որ մեկի համար հրաշալի առիթ կդառնա, որպեսզի որոշակի դադարից հետո զանգահարի կամ գրի հին ու բարի ընկերներին, իսկ հետո աղմկոտ ընկերական միջավայրում հաճելի ժամանակ անցկացնի եւ կիսվի լավ նորություններով ու հաճելի հիշողություններով: