Մոսկվայում 66 տարեկան հասակում մահացել է հայտնի հեքիմ եւ դերասանուհի Ջունա Դավիթաշվիլին։ Այդ մասին իր բլոգում հայտնել է դերասան Ստաս Սադալսկին։

«Ջունան երկու օր եղել է կոմայի մեջ, այսօր նա մահացել է։ Շտապօգնությունը նրան հիվանդանոց էր տեղափոխել Արբատից։ Նա դուրս էր եկել՝ ուտելու բան գնելու եւ վատացել էր»,- գրել է Սադալսկին։ Էքստրանսեսը արյան շրջանառության լուրջ խնդիրներ էր ունեցել։

Ջունան ծնվել էր 1949թ. Կուբանում։ Բացի հեքիմ լինելուց նա բանաստեղծություններ էր գրում, նկարում, հանդես գալիս բեմում, հաղորդում է Lenta-ն։