Գիտնականներն Իտալիայում հարցում են անցկացրել եւ պարզել, որ ամուսնացած տղամարդկանց մի մասը պատրաստ է դավաճանել իր երկրորդ կեսին: Հետազոտությանը շուրջ 600 տղամարդ է մասնակցել:
Ըստ Svopi-ի, նրանք պատասխանել են մի քանի հարցի. Դավաճանե՞լ են իրենց կնոջը կամ ընկերուհուն; Պատրա՞ստ են դավաճանել՝ ամուսնացած լինելով; Պատրա՞ստ են ներել կնոջ կամ ընկերուհու դավաճանությունը:
Արդյունքում պարզվել է, որ հարցվածների 82%-ը գոնե մեկ անգամ դավաճանել է իր երկրորդ կեսին: Տղամարդկանց 57%-ը նաեւ վստահեցրել է, որ չի դավաճանել եւ պատրաստվում դավաճանել սիրելիին: Ընդ որում, սիրելիի դավաճանությունը պատրաստ է ներել տղամարդկանց 90%-ը:





























