Հետազոտողները պարզել են, որ Տակլա Մական անապատը կազմավորվել է ոչ թե 3.4-7 մլն տարի առաջ, այլ 26.7 մլն-ից 22.6 մլն տարի առաջվա միջեւ ընկած ժամանակահատվածում:
Տակլա Մական անապատը գտնվում է Չինաստանի արեւմուտքում, Սինցզյան-Ույգուրի ինքնավար շրջանում, եւ համարվում է աշխարհի խոշորագույն ավազե անապատներից մեկը: Արեւմուտքից արեւելք այն ավելի քան 1.000 կմ երկարություն ունի, լայնությունը հասնում է 400 կմ-ի, իսկ ավազե մակերեսը կազմում է ավելի քան 300 հազար քառակուսի մետր:
Անապատի կազմավորման ժամանակաշրջանի հարցը մինչեւ հիմա բաց էր: Gazeta-ի փոխանցմամբ, հիմա գիտնականները պարզել են, որ անապատը շատ վաղ է կազմավորվել՝ 26.7 մլն-ից 22.6 մլն տարի առաջվա միջեւ ընկած ժամանակահատվածում, իսկ դա կապված է եղել Պամիրա եւ Տյան-Շան լեռնային համակարգերի բարձրացման հետ: Հետագայում անապատը զգալի ազդեցություն է ունեցել տարածաշրջանում կլիմայի ձեւավորման վրա:





























