Չինաստանի Չժենչժոու քաղաքի «Jinan» ռեստորանում միշտ կարելի է չափազանց կարճ կիսաշրջազգեստով աղջիկներ տեսնել: Բանն այն է, որ ռեստորանում զգալի զեղչեր են նախատեսված՝ կախված շրջազգեստի երկարությունից:

Ծնկից 8 սմ վեր շրջազգեստ ունեցողներին 20% զեղչ է տրամադրվում, իսկ առավել համարձակները, որոնք ոտքերը ցուցադրում են ծնկից 33 սմ վեր կարճության շրջազգեստով, գրեթե անվճար են ընթրում՝ 90% զեղչով:

Ըստ Kedem-ի, զեղչի չափը հաշվարկելու համար նույնիսկ հատուկ հաստիք կա. տղամարդը մետրով չափում է աղջիկների շրջազգեստի ծայրից մինչեւ ծունկն ընկած հեռավորությունը եւ նշում զեղչի չափը: Բնականաբար, աղջիկներից բացի, այս ռեստորանը միշտ լի է տղամարդ հաճախորդներով: