Իտալիայում հետազոտողների անցկացրած հարցման արդյունքում պարզվել է, որ տղամարդիկ ավելի հաճախ են հակված ներել իրենց կանանց դավաճանությունները եւ շարունակել հարաբերությունները ասես ոչինչ չի եղել։ Պարզվում է, որ ամուսնական մատանու առկայությունը ոչ մի կերպ չի երաշխավորում ամուսնու կամ կնոջ հավատարմությունը, սակայն օգնում է փրկել ընտանիքը, փոխանցում է Planet-today-ը։

Հետազոտողները 600 տղամարդկանց շրջանում հարցում են անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ կամավորների 82 տոկոսը կյանքում գոնե մեկ անգամ դավաճանել է իր սիրելիին։ Սակայն 52 տոկոսը երդվել է, որ ոչ մի դեպքում չի կարող դիմել այդ քայլին։ Ընդ որում հարցվածների մեծ մասը նշել է, որ պատրաստ է ներել սիրելի կնոջը, եթե նա դավաճանի։

Նշենք, որ կանայք շատ ավելի քիչ են հակված ներել դավաճանությունը։ Համաձայն վիճակագրության՝ անգամ եթե տղամարդը խոստովանում է մեղքը ու խոստանում այլեւս չկրկնել դա, կանանց մեծ մասը չի կարողանում ներել դավաճանությունը։