Բիրմինգեմի 23-ամյա բնակչուհին դատարանի որոշմամբ երկու շաբաթ բանտում է անցկացրել՝ իր տանն աղմկոտ պահվածք դրսեւորելու, այդ թվում՝ բարձրաձայն սեքսի համար, որը զայրացրել է հատկապես երեխաներ ունեցող հարեւաններին: Արդեն ազատ արձակված բրիտանուհին, ըստ The Mirror-ի, շարունակում է անհանգստացնել հարեւաններին:

«Նա վերադարձավ՝ գոռալով, ճչալով եւ հաճախորդներին վախեցնելով: Նա բարդացնում է բոլորի կյանքը»,- հայտարարել է Ջեմմա Ուեյլ անունով բրիտանուհու նախկին ընկերը: Երիտասարդը, ով նրա տան հարեւանությամբ բիզնես ունի, ասում է, որ պատիժը ոչ մի արդյունք չի տվել:

Մինչ այդ, The Birmingham Mail-ի աղբյուրների համաձայն, Ջեմման դեռեւս չի կրել պատիժը եւ շարունակում է անարգել շրջել: The Daily Mail-ի տվյալներով էլ, աղջիկը պետք է ազատազրկվեր մայիսի 12-ին, իսկ այդ դեպքում, իսկապես, երկամսյա ժամկետը դեռեւս չի կարող ավարտված լինել:

Ինչ վերաբերում է դատական գործին. հայտնի է, որ գործը հարուցվել է հարեւաններից մեկի բողոքի հիման վրա, որը բողոքել է, որ հունվարի 29-ի առավոտյան ժամը 5-ին աղջկա տնից սեռական բնույթի բարձր ձայներ է լսել: Աղմուկն արթնացրել է շրջակայքի մի քանի ընտանիքների: Դատավոր Էմմա Քելլին որոշել է, որ դա հասարակական կարգի խախտում է, ինչը պետք է ազատազրկմամբ պատժվի: