Սելֆիով տարվելը, պարզվում է, այնքան էլ անվտանգ չէ: Ռոստովի մարզում բեռնատար գնացքի ցիստեռնի վրա սելֆի անել փորձող 15-ամյա երկու աշակերտուհիներ հոսանքահարվել են:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, աղջիկներին տեղափոխել են Տագանռոգի Մանկական հիվանդանոց:

Տուժածներից մեկն այրվածքներ եւ տրավմատիկ շոկ է ստացել, երկրորդը՝ այրվածքներ եւ վնասվածքներ:

Կատարվածի փաստով հետաքննական ստուգում է անցկացվում: