Ինդոնեզիայի Աչեհ նահանգի վարչական կենտրոն Բանդա Աչեհ քաաքում իշխանությունները կանանց արգելել են երեկոյան ժամը 23։00-ից հետո առանց բարեկամ տղամարդու սեռի ուղեկցության այցելել ռեստորաններ, մարզական կենտրոններ, ինտերնետ սրճարաններ եւ զբոսաշրջային ատրակցիոնններ։ Կանանց արգելվում է նաեւ աշխատել այդ ժամերին։ Այս մասին հայտարարել է քաղաքապետ Իլլիզա Սաաուդդին Ջամալը։
Մասնակի պարետային ժամը, ըստ իշխանությունների, թույլ կտա խուսափել սեռական բռնության դեպքերից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։





























