Համահունական դեղագործական ասոցացիան (PFS) համազգային գործադուլ է կազմակերպել եւ ողջ երկրի տարածքում փակել դեղատները։
Դեղագործները պահանջում են փոխել օրենքը, որը թույլ է տալիս առանց դեղատոմսի վաճառվող դեղերը վաճառել սովորական խանութներում։ Դեղագործների կարծիքով՝դա կհանգեցնի գների թանկացմանը, իսկ Հունաստանում առանց դեղատոմսի վաճառվող դեղորայքը ամնենաէժանն է Եվրոպայում։
Նրանք վստահ են, որ 9.8 հազար դեղատունը լրիվ բավարար է դեղորայք վաճառելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։





























