Բրիտանացի ոսկերիչ, Gemporia ապրանքանիշի հիմնադիր Սթիվ Բենեթը ամուսնական մատանիներ է ստեղծել, որոնք ունեն GPS համակարգ։ Այս մասին գրում է The Daily Mail-ը։ Դրանք արդեն ստացել են «հավատարմության մատանի» անունը։
Ըստ դիզայներների մտահղացման՝ նման մատանի ստեղծելու հիմնական գաղափարն այն է, որ դրանցում տեղակայված չիպը թույլ է տալիս գողության դեպքում հայտնաբերել այն։ Սակայն նորարարության հեղինակը չի բացառում, որ մատանիները մեծ պահանջարկ են վայելելու խանդոտ ամուսինների մոտ, որոնք ուզում են միշտ տեղյակ լինել, թե որտեղ են գտնվում իրենց սիրելիները, փոխանցում է Lenta-ն։





























