Հնդկական արմատներով անգլիացին Նազար Սինգհը, որը համարվում է Մեծ Բրիտանիայի ամենատարեց մարդը, նշել է իր ծննդյան 111-րդ տարեդարձը:

The Daily Mail-ի փոխանցմամբ, ծննդյան տոնին նա մեկ գավաթ գարեջուր եւ մեկ գավաթ վիսկի է խմել: Որպես երկարակեցության գաղտնիք նա նշել է երկար քունը, առողջ ապրելակերպն ու վիսկիի օգտագործումը:

Նրա որդին՝ Չեյն ՍԻնգհ Գիլը պատմել է, որ հայրն օրական քնում է 9 ժամ, սիրում է կաթ ու նշի յուղ խմել, ինչպես նաեւ պարբերաբար մրգեր ուտել: 11-ամյա տղամարդը ոչ մի անգամ չի վիրահատվել, նա պահպանել է մի քանի սեփական ատամներ եւ իդեալական լսողություն ունի:

Չեյն Սինգհը հստակեցրել է, որ հայրը ծննդյան օրը նշել է Հնդկաստանում, ընտանիքի շրջապատում, որտեղ մեկնել է այս տարվա սկզբին: