Ոստիկանության տվյալներով 2015 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի Հանրապետությունում հաշվառման են ներկայացել 444 եւ հաշվառումից դուրս եկել 680 քաղաքացիներ: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, լրագրողներին ասաց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կոյումջյանը։

«444 անձանցից 115-ը եկել են ԼՂՀ-ից, 100-ը՝ Սիրիայից, 83-ը՝ Ռուսաստանից, 53-ը՝ Վրաստանից, 15-ը՝ Իրանի, ինչպես նաեւ Ուկրաինայից, Ֆրանսիայից, ԱՄԻ-ից եւ այլ վայրերից»,- ասաց Կոյումջյանը։

Նրա խոսքով՝  հաշվառումից դուրս եկած 680 անձանցից 114-ը մեկնել են ՌԴ, 110-ը՝ ԼՂՀ, 112-ը՝ ԱՄՆ, մնացածները՝ Ուկրաինա, Վրաստան, Ֆրանսիա եւ այլ երկրներ։

2015թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում գրանվել է մուտքի 458 հազար  եւ ելքի 488 հազար դեպքեր։