Ամերիկյան «Chili’s» ռեստորանների ցանցը 750 հազար դոլար է ծախսել՝ համբուրգերի համար հացի բաղադրատոմս մշակելու համար: Դրանից պատրաստված համբուրգերներն այնքան գրավիչ տեսք պետք է ունենան, որ գնորդները չկարողանան անտարբեր գտնվել, լուսանկարեն այն եւ տեղադրեն Instagram-ում:
Ըստ Kedem-ի, նպատակին կարողացել են հասնել. «Chili’s»-ի համբուրգերների հացերն այնքան գրավիչ են, որ դրանց լուսանկարներն արագորեն տարածվել են սոցիալական ցանցերում՝ լավագույն գովազդը դառնալով այն սերնդի համար, որոնք ուտելուց առաջ լուսանկարում են իրենց ուտելիքը:





























