Շանհայի բնակիչը հայտնի դերասանուհու դեմ մեղադրական հայցով դիմել է դատարան։ Նա բողոքում է, որ դերասանուհին իրեն վնաս է հասցրել հեռուստացույցի էկրանի միջոցով։ Խոսքը Վիկի Չժաոյի մասին է, որը «չափազանց սեւեռուն» շոուի ժամանակ շատ սեւեռուն նայել է էկրանին, եւ չինացին այդ հայացքը զգացել է իր վրա։
Չինաստանի օրենսդրական ակտերում կատարված փոփոխություններով նման բնույթի դատական հայցերի գործընթացը բավական հեշտացվել է։ Վերջին մեկ ամսում նման տարօրինակ բողոքների քանակը զգալիորեն աճել է, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։





























