Ճապոնիայում ծանոթությունների կայքում գրանցված 2.7 մլն օգտատերերից միայն մեկն է կին եղել։

Այս կապակցությամբ ձերբակալվել են մի քանի հանցագործներ, որոնք նյութական շահ են ունեցել՝ մի քանի կեղծ կայք բացելով։ Այդ կայքերում 2.7 մլն գրանցված օգտատերերից միայն մեկն է կին եղել։  Խարդախների հիմնական նպատակն է եղել հնարավորինս շատ տղամարդկանց գրավել, որոնք կցանկանան շփվել կանանց հետ, փոխանցում է Informing-ը։

Չարագործները մի քանի աշխատակից էին վարձել, որոնք կանանց անվան տակ շփվում էին տղամարդկանց հետ։ Հետաքննության ընթացքում պարզվել է, որ կայքի անձնակազմը բաղկացած է եղել բացառապես տղամարդկանցից։