Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը կարգադրել է Վատիկանում հատուկ դեպարտամենտ ստեղծել մանկապղծությունը թաքցնող հոգեւորականներին պատժելու համար։ Այս մասին  տեղեկացնում է Reuters-ը՝ վկայակոչելով Սուրբ Աթոռի հայտարարությունը։

Ինչպես նշվում է փաստաթղթում, նոր մարմինը դատելու է այն եպիսկոպոսներին, որոնք օգտվում են իրենց դիրքից այն ժամանակ, երբ նրանց ենթականերին  կասկածում են մանկապղծության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։

Այս դեպարտամենտի ստեղծումը նման հանցագործությունների զոհերի բազմաթիվ խնդրանքների արձագանքն է»։