Լատվիայի Լուձե քաղաքի մաքսատան ոստիկանական վարչությունը 37.7 մլն մաքսանենգ ծխախոտ ներկրելու կասկածանքով 6 մարդ է ձերբակալել։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Լատվիայի պետական եկամուտների ծառայությունը։

Ձերբակալվածների թվում կան սահմանային ծառայության եւ մաքսատան սպաներ։ Գերատեսչության տվյալներով՝ առգրավված խմբաքանակը Լատվիայի պատմության մեջ ամենախոշորն է։ Ոստիկանները կանգնեցրել են 2 բեռնատար մեքենա, որոնք առանց կից փաստաթղթերի ռուսական ակցիզներով ծխախոտ էին տանում։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։