Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA) առաջարկել է սահմանափակել ձեռքի ուղեբեռի չափսերը: Այս մասին տեղեկացնում է IATA-ի պաշտոնական կայքը: Մի շարք խոշոր ավիափոխադրողներ արդեն հայտարարել են նախաձեռնությանը միանալու ցանկության մասին:

Նոր կանոնների համաձայն, ուղեբեռի առավելագույն չափսը կազմելու է 55х35х20 սմ: Նշվում է, որ փոփոխությունն առնչվելու է այն օդանավերին, որտեղ ուղեւորների համար նախատեսված նստատեղերի թիվը գերազանցում է 120-ը:

Ըստ Lenta-ի, չափորոշիչը մշակվել է IATA-ի անդամ ավիաընկերությունների եւ ինքնաթիռ արտադրողների համատեղ ջանքերով, որպեսզի հնարավոր լինի լավագույնս օգտագործել ինքնաթիռների ներքին տարածքը: