Nestle ընկերության արագ պատրաստվող Maggi լապշան Դելիում «մաքսանենգության» հիթ է դարձել: Այս մասին գրում է Hindustan Times-ը՝ հավելելով, որ այդպիսի լապշան տարիներ շարունակ սիրված ուտեստ է եղել Հնդկաստանում:
Հիմա Դելիում Maggi-ի երկրպագուներն այն դժվարությամբ կգտնեն, քանի որ անհրաժեշտ է «ճիշտ կապեր» ունենալ այն ձեռք բերելու համար: Խանութներից մեկի սեփականատերը նշել է, որ Nestle-ն մի քանի օր առաջ հետ է վերցրել իր արտադրանքը, սակայն Maggi-ի պահանջարկը պահպանվում է:
The Telegraph-ի փոխանցմամբ, անցյալ շաբաթ Nestle-ն ամբողջ Հնդկաստանից հետ է կանչել Maggi-ի արտադրանքը, իսկ Նյու Դելիի իշխանություններն այդ ապրանքի 15-օրյա արգելք են սահմանել: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ կարգավորիչները տեղեկացրել են անալիզի ենթարկված խմբաքանակի մեջ սնդիկի բարձր մակարդակի մասին:





























