Անուկո անունով հոնքերը կիտած հասկին համացանցի նոր աստղ է դարձել: Ըստ The Daily Mail-ի, շան տիրուհին Բակինգեմշիրից Ժասմին Միլթոնն է:

Նա ձեւացրել է, որ ցանկանում է գնդակ նետել դեպի շունը, եւ լուսանկարել է խաբված կենդանու արձագանքը: Նախ Անուկոն զարմացած լայն բացել է աչքերը, իսկ երբ հասկացել է, թե ինչ է կատարվում, կիտել է հոնքերը: Լուսանկարները համացանցում հիթ են դարձել: Օգտատերերն ավելի քան 9.500 անգամ կիսվել են հրապարակմամբ:

Ժասմին Միլթոնը նշել է, որ շատ այդ հայացքը նկատել է, երբ կենդանին դեռեւս շատ փոքր էր: