Իսրայելի գյուղատնտեսության նախարարությունը հրահանգել է փակել երկրի խոշորագույն սպանդանոցը՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքն արգելող օրենքի բազմաթիվ խախտումների պատճառով, գրում է Haaretz թերթը:

Պարզվել է, որ Դեյր ալ Ասադում ֆաբրիկայի աշխատակիցները պարբերաբար ոտքերով ծեծել են մորթվող կենդանիներին, խոշտանգել են էլեկտրաշոկով, հաղորդում է Gazeta-ն:

Վերջին երեք տարիներին նախարարության պաշտոնյաները առնվազն երեք հետաքննություն են սկսել սպանդանոցներում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի փաստերի առթիվ: Հոդվածում նշվում է, որ կենդանիներին սարսափելի պայմաններում պահելն ու զուտ մարդկանց կերակրելու համար սպանելը այնքան էլ լավ չէ, բայց նրանց դաժանաբար սպանելը անընդունելի է եւ ոչ մարդասիրական:

Սպանդանոցը, որը տարեկան արտադրում էր մինչեւ 120 հազար գլուխ անասուն, փակվել է անորոշ ժամանակով: