Մասնագետների համոզմամբ, մարդկային օրգանիզմի կողմից կովի կաթում առկա լակտոզը յուրացնելու ունակությունը եվրոպոիդների մոտ զանգվածաբար նկատվել է ընդամենը 3 հազար տարի առաջ:

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, նախկինում համարվում էր, որ Բրոնզե դարի մարդկանց մարսողական համակարգը կաթնաշաքարը յուրացրել է այն ժամանակից, երբ կովն ընտանի կենդանի է դարձել, այսինքն՝ շուրջ 8 հազար տարի առաջ: Սակայն այդ ժամանակվա մարդկանց կմախքների անալիզը ցույց է տվել, որ լակտոզը յուրացնելու գենետիկ ունակությունն այդ ժամանակ հազվագյուտ երեւույթ է եղել:

Հիմա գիտնականները փորձում են պարզել, թե կովի կաթի յուրացումն ինչպես է զանգվածաբար տարածվել եվրոպական Homo sapiens-ի շրջանում: