Ավստրալական «Groupon» ընկերությունը «Lord Dudley» հյուրանոցի հետ համատեղ 9.500 դոլար արժողությամբ կարկանդակ է պատրաստել: Հյուրանոցի շեֆ-խոհարար Փոլ Մեդքալֆը 3 շաբաթ աշխատել է բաղադրատոմսի ուղղությամբ եւ բաղադրիչներ փնտրել:

Ըստ Kedem-ի, արդյունքում կարկանդակի միջուկում ներառվել են ընտիր միս, ավստրալական ծովախեցգետին, հազվագյուտ սեւ ձմեռային տրյուֆելներ, իտալական ճերմակ սունկ, ստեպղին, նեխուր, սոխ, լոլիկ, ծոթրին եւ գաղտնի բաղադրատոմսով սոուս:

Այս ամենով լցոնել են ոսկու փաթիլներով շերտավոր խմորի մեջ: Այս կարկանդակը, սակայն, ամենաթանկարժեքի տիտղոսին չի արժանացել, քանի որ այն տրվել է 14.260 դոլար արժողությամբ ուտեստի: