«ՎԿոնտակտե» սոցիալական ցանցում «Գեղեցիկ աղջիկներ եւ շաուրմա» անվանումը կրող հրապարակային էջ է բացվել, որը 2 շաբաթվա ընթացքում ավելի քան 4 հազար բաժանորդ է հավաքել: Էջի ստեղծող Ռոման Բորդունովը պատմել է, որ վերջին տարիներին տվյալ ֆաստ ֆուդի վարկանիշը դրական առումով փոխվել է: Այս մասին գրում է Tjournal-ը:
Ընկերակցության էջում նրա մասնակիցները գեղեցիկ աղջիկների ու շաուրմայի նկարներ են տարածում: Առաջին լուսանկարը հայտնվել է մայիսի 29-ին: Մինչ օրս լուսանկարների թիվը հասել է 160-ի, որոնց մեծ մասը օգտատերերը լուսանկարել են հատուկ այդ էջում հրապարակելու համար, հաղորդում է Lenta-ն:





























