Անցած ամիս Ադրբեջանի միգրացիոն պետական ծառայությունը երկրի սահմաններից վտարել է 790 օտարերկրյա քաղաքացիների, ովքեր ապօրինաբար ապրում էին Ադրբեջանում:

Համապատասխան միջոցառումների արդյունքում արձանագրվել է օտարերկրյա քաղաքացիների կողմից վարչական օրենսդրության խախտման 1060 դեպք: 270 մարդ, որոնց նկատմամբ տուգանքներ են կիրառվել, իրավունք են ստացել օրինական կերպով ապրել երկրում:

Անցած ամիս ծառայությունը երկրում մնալու 2488 դիմում  է ստացել: