Հայաստանցի հրշեջները ժամանել են Մորդովիայի հանրապետություն:
« Խումբը բաղկացած է 28 մարդուց եւ 4 միավոր տեխնիկայից: Isuzu մակնիշի չորս ավտոցիստեռններով՝ յուրաքանչյուրը 10 խմ ծավալով, մեր մարտական ընկերները միանգամից ուղեւորվել են Տենգուշեւսկի շրջան, որտեղ ողջ գիշեր պայքարել են կրակի դեմ»,- հաղորդում է Մորդովիայի հանրապետության ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Արդեն Մորդովիայում են գտնվում ՌԴ ԱԻՆ Պենզայի, Ուլյանովսկի, Օրենբուրգի, Սարատովի, Սամարայի մարզերի հրշեջ ուժերը:
Հայաստանից ժամանած խմբի հետ միասին կրակի դեմ պայքարում են 2 հազար 792 մարդ եւ 261 միավոր տեխնիկա:
Մորդովիայի տարածքում 284 անտառային հրդեհի օջախ կա: Բնական հրդեհների թիվը մեկ օրում աճել է 11-ով: Երեքը հաջողվել է վերացնել:




























