Մասնավոր կոլեկցիոներն աճուրդի է հանել Ալբերտ Էյնշտեյնի 27 անձնական նամակներ, որոնք վաճառելու է Profiles in History աճուրդի տունը: Ակնկալվում է նամակների դիմաց 500-ից մինչեւ 1 մլն դոլար ստանալ:
Նամակներում, որոնց մի մասը ձեռագիր է, մյուս մասը՝ մեքենաշար, Ալբերտ Էյնշտեյնը որդուն խորհուրդ է տալիս ավելի մեծ ուշադրություն դարձնել երկրաչափությանը, մխիթարում է ընկերուհուն, որն իմացել է ամուսնու անհավատարմության մասին: Դրանցում նաեւ Աստծո եւ կրոնի մասին Էյնշտեյնի մտորումները կան: Ֆիզիկոսը պնդում է, որ աթեիստ չէ եւ նախընտրում է կարծել, որ բնության եւ մարդու գոյության օրենքները բավական բարդ են, որպեսզի մարդիկ լիարժեք հասկանան դրանք:
Ըստ Gazeta-ի, նամակներն աճուրդի հանած կոլեկցիոները պնդում է, որ դրանք անգին են ինչպես պատմական, այնպես էլ գիտական տեսանկյունից:





























