Մեծ Բրիտանիայում դժբախտ պատահարի արդյունքում հետեւի թաթից զրկված կրիայի համար խաղալիք անիվից ոտք են պատրաստել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով BBC-ին:
«Որոշեցինք անիվ ամրացնել, որպեսզի կրիան չվնասի պատյանի ներքեւի հատվածը»,- ասել է անասնաբույժ Սոնյա Մայլզը: Նրա խոսքով, եթե ապագայում կրիան բավականաչափ ուժ ունենա եւ դիմանա պատյանի քաշին, ապա կարելի է հանել անիվը:
Տիրուհու՝ Լիզա Պերնելի տեղեկացմամբ, Տուշե անունով կրիան իրեն լավ է զգում եւ հանգիստ տեղաշարժվում է այգում, կարծես ոչինչ չի եղել:





























