ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն Instagram սոցիալական ցանցում էջ է բացել: Դրա նկարագրությունում նշված է. «Բացի մնացյալ ամեն ինչից՝ շատ հոգատար տատիկ է»:
Քլինթոնը 4 լուսանկար է ներբեռնել, այդ թվում՝ գործնական կոստյումներով, որոնք մակագրել է. «Դժվարին ընտրություն»:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, էջն արդեն ավելի քան 80 հազար բաժանորդ ունի:
Ապրիլին Հիլարի Քլինթոնը տեղեկացրել էր 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին Դեմոկրատական կուսակցությունից մասնակցելու մտադրության մասին: 2008-ին նույնպես նա հավակնում էր այդ պաշտոնին, սակայն պարտվեց Բարաք Օբամային: Այժմ Քլինթոնը դեմոկրատների ամենից հավանական թեկնածուն է համարվում:






























