Ավստրալիայից քրիստոնյա ամուսնացած զույգը խոստացել է բաժանվել՝ ի նշան երկրում նույնասեռական ամուսնությունների օրինականացման դեմ բողոքի:

Ըստ The Independent-ի, Նիք եւ Սառա Ջենսենները կամուսնալուծվեն այն դեպքում, եթե ավստրալացի գեյերին ամուսնանալու իրավունք տան: Նրանք հավատում են, որ «ամուսնությունը ոչ թե մարդու, այլ Աստծո հայտնագործությունն է»:

Ավելի քան 10 տարի ամուսնացած Նիքն ու Սառան ընդգծել են, որ ապահարզանի մասին որոշումը դժվարությամբ են կայացրել: Նրանք պարզաբանել են, որ պաշտոնական բաժանումից հետո էլ կշարունակեն որպես ամուսիններ ապրել:

Lenta-ի փոխանցմամբ, Ջենսենները ենթադրում են, որ բազմաթիվ հետերոսեքսուալ զույգեր ամբողջ աշխարհում նույնպես են վերաբերվում նույնասեռական ամուսնությունների օրինականացմանը եւ, հնարավոր է, կցանկանան հետեւել իրենց օրինակին: