Ամուսնացած մարդկանց համար նախատեսված ծանոթությունների կայքի մասնագետները հարցում են անցկացրել աշխարհի 100625 մարդկանց շրջանում։ Հարցումները պարզել են, որ սիրեկանները ամենից հաճախ առաջին հանդիպման համար վայր են ընտրում սրճարանը (31 տոկոս), գրում է The Hindustan Times-ը։
Դավաճանների 18 տոկոսը սիրուհու կամ սիրեկանի հետ գնում է բար, 16 տոկոսը՝ զբոսայգի, 11 տոկոսը՝ հյուրանոց, 4 տոկոսը՝ թանգարան։ Պարզվում է, որ արտամուսնական կապի մեջ գտնվող սիրեցյալները առավել հաճախ հանդիպում են հինգշաբթի օրերին։ Տանը նրանք ստում են սովորաբար ասելով, թե աշխատավայրում են կամ հանդիպում են ընկերների հետ, փոխանցում է MedDaily-ն։





























