Ձայնային ֆիլմերի նախապապի դեր կատարած հազվագյուտ սարքավորումը վաճառվել է Ֆրանսիայի Տուր քաղաքում: 1902թ-ին Լեոն Գոմոնի կողմից ստեղծված քրոնոֆոնը վաճառվել է աճուրդում 1 մլն 240հզ եվրոյով:
Դա միակ սարքավորումն է, որ պահպանվել է իր բոլոր աքսեսուարների հետ՝ հաղորդում է Euromag-ը: 1912թ-ին 8330 ֆրանկով գնված քրոնոֆոնը գնահատվել է 1 մլն եվրո:
Չորս ճամպրուկների մեջ տեղադրված, ընդհանուր 450կգ քաշով սարքավորումը այս հանգստյան օրերին արդեն մեկնել է իր գնորդի տուն:





























