Այս շաբաթ Գերմանիայում բացվել են առաջին երկու գերեզմանատները, որտեղ թույլ են տալիս մարդանց հուղարկավորել իրենց սիրելի տնային կենդանիների հետ: Գերեզմանատների գերմանական միության ղեկավար Ջուդիտ Քենսգենը նշել է, որ տնային կենդանիների դերը հանրության շրջանում փոխվել է:

Հիմա արդեն երկու մարդ և չորս կենդանի կարող են հանգստություն գտնել «բարեկամության գերեզմանում» :

Նախքան  հուղարկավորությունը թե կենդանիներին, թե մարդկանց  դիակիզում են առանձին-առանձին, հաղորդում է Euromag-ը:

Եթե տերը և կենդանին մահանում են տարբեր ժամանակահատվածներում,  կարելի է պայմանավորվել անասնաբույժի կամ հուղարկավորության բյուրոյի աշխատակցի հետ, որպեսզի ավելի երկար ապրածի մնացորդները  հետագայում հուղարկավորեն անհրաժեշտ վայրում: